Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանայք առայժմ չեն կարող ղեկավարել Բելառուսը»․ Լուկաշենկո

19:45, շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
«Կանայք առայժմ չեն կարող ղեկավարել Բելառուսը»․ Լուկաշենկո

Կանայք դեռ չեն կարող ղեկավարել մեր երկիրը, այդ բեռը բավականին ծանր է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մոգիլևի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ։

«Հիշե՛ք, ես մի անգամ արդեն ասել եմ, որ Բելառուսում կինը դեռևս չի կարող նախագահ դառնալ: Ես նշեցի մի շարք պատճառներ, բայց նրանք դուրս են բերվել համատեքստից: Ես նկատի ունեմ այն, որ մենք ունենք այնպիսի մի սահմանադրություն, որ անգամ տղամարդու համար է դժվարացնում այդ բեռի կրումը, իսկ եթե այն դնենք մի կնոջ ուսերին, ապա խեղճը գետնին կտապալվի»,- հայտարարել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը:

6796 | 0
Facebook