Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում». Արթուր Վանեցյան

00:05, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
«Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում». Արթուր Վանեցյան

«Երկիր մեդիա»-ի եթերում այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերություններին:

Նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ունի շատ լավ, մարդկային, մտերիմ հարաբերություններ․ «Հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում, հետագայում էլ եմ հանդիպելու, առայժմ քաղաքական պայմանավորվածություն չունենք։ Մենք քաղաքական խորհրդում կքննարկենք, և երբ որոշում կունենանք համագործակցության մասին, հանրությունը կտեղեկացվի։ Կարող եմ առայժմ բացառել միայն այն ուժերի հետ գործակցությունը, որոնց ներկայացուցիչների վերաբերյալ քրեական գործեր կան կամ դատավարություններ են ընթանում և դեռ վճիռներ չկան»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում». Արթուր Վանեցյան
5351 | 0
Facebook