Բրազիլիայում երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ, ինչպես նաև հաջակցություն նրա՝ ցույցեր են։
Փողոց են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ՝ «Ընդդեմ ռասիզմի ու ֆաշիզմի» և «Ահաբեկչությունը կառավարության ոչնչացման քաղաքականությունն է» պաստառներով, այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Նախագահի կողմնակիցները, որոնք ավելի քիչ են, պահանջում են չեղարկել համավարակի պատճառով սահմանված սահմանափակումները:
Հունիսի 8-ի տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կամզում է 672 846 մարդ: Բրազիլիան COVID-19-ի զոհերի թվով աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո։ Մահացել է 35 930 հիվանդ։