Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան զբոսաշրջիկներին օրական 185 դոլար կտրամադրի

20:50, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
Ճապոնիան զբոսաշրջիկներին օրական 185 դոլար կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները մշակել են վաուչերների տրամադրման նախագիծ զբոսաշրջիկների համար, համաձայն որի օրական 185 դոլար գումար կտրամադրվի օտարերկրյա ճանապարհորդներին: Այս մասին հայտարարում է Kyodo News-ը: Այսպիսով, Ճապոնիայի իշխանությունները մտադիր են զարկ տալ կորոնավիրուսի պատճառով մեծապես տուժած զբոսաշրջության ոլորտին, որն այդքան կարևոր դեր ունի երկրի տնտեսության համար: Այս նախաձեռնության համար կհատկացվի 12,5 միլիարդ դոլար:

Սուբսիդիան կփակի զբոսաշրջիկի օրական միջին ծախսերի մոտ կեսը: Աջակցությունը կլինի վաուչերների տեսքով, որոնք հնարավոր կլինի օգտագործել խանութներում ու ռեստորաններում:

Ամենայն հավանականությամբ, նախաձեռնությունը կսկսի գործել հուլիսի վերջերից:

10748 | 0
Facebook