Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան

00:00, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը:

«Նրա հայտարարած փաստաթղթի շուրջ բանակցություններ չկան, փաստաթուղթ էլ չկա, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Այստեղ կարող է հարց առաջանալ. այդ դեպքում ինչի՞ շուրջ են խոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործ նախարարները: Սրա մասին և՛ միջազգային և՛ ներքին լսարանի առաջ բազմիցս խոսվել է: Քննարկվում են նախորդ տարիների ընթացքում արծարծված բանակցությունների սկզբունքների և տարրերի շուրջ կողմերի ընկալումները»,- ասել է Ռուբինյանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում հականալի չէ՞ Լավրովի հայտարարությունը և դրա նպատակը, Ռուբինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ես պիտի մեկնաբանեմ այլ պետության պաշտոնյայի արտահայտած մտքերը: Ես կարող եմ ասել միայն իրողությունը և հղում անել Հայաստանի արտգործ նախարարին»:

Ռուբինյանը եթերի ընթացքում նշել է, որ այժմ բանակցությունները հետևյալ փուլում են՝ ճշգրտել կողմերի ընկալումն ու մեկնաբանությունը սկզբունքների և տարրերի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան
6322 | 1
Facebook