Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսի բանակի գեներալները դարձել են #COVID_19 կորոնավիրուսի զոհը

23:50, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Եգիպտոսի բանակի գեներալները դարձել են #COVID_19 կորոնավիրուսի զոհը

Եգիպտոսում կորոնավիրուսի հետևանքով վերջին մի քանի օրում մահացել է երկու բարձրաստիճան գեներալ: Այս մասին հաղորդել է երկրի պետական հեռուստաընկերությունը: Մահացածներն են գեներալ Շաֆի Դավուդն, ով պատասխանատու էր եգիպտական բանակի ենթակառուցվածքային նախագծերի համար և գեներալ մայոր Հալեդ Շալթութն, ով անմիջական պայքար էր մղում Եգիպտոսում կորոնավիրուսի տարածման դեմ: Նրա ստորաբաժանումներն ախտահանում էին փողոցները, հրապարակները, մետրոյի կայարանները, կառավարական շինությունները:

Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակված են նաև եգիպտացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

9679 | 0
Facebook