Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայքլ Բլումբերգը կասեցրել է նախագահական ընտրապայքարում իր մասնակցությունը․ #Axios

16:20, հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ.
Մայքլ Բլումբերգը կասեցրել է նախագահական ընտրապայքարում իր մասնակցությունը․ #Axios

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, ով համարվում էր առաջիկա նախագահական ընտրապայքարում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը, կասեցրել է իր մասնակցությունը, գրում է Axios-ը։

Բլումբերգը կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկել դեմոկրատական մեկ այլ թեկնածուի օգտին: Ավելի վաղ՝ Բլումբերգը ձախողել էր Սուպեր-երեքշաբթիի արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել էին 14 նահանգների դեմոկրատները և Ամերիկյան Սամոայի բնակիչները։ Բլումբերգը միայն Ամերիկյան Սամոայում էր հաջողություն գրանցել։

7931 | 0
Facebook