Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արայիկ Հարությունյանը՝ «Արցախի ամենամեծ օլիգարխը» լինելու լուրերի մասին

23:00, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը՝ «Արցախի ամենամեծ օլիգարխը» լինելու լուրերի մասին

«Ես տեսնում եմ այն հնարավորությունները, այն ռեսուրսները, որոնք թույլ են տալու կյանքի կոչել մեր ծրագրերն Արցախում՝ իշխանություն դառնալուց հետո»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Քաղաքական դաշտում շատ են այն հայատարարությունները, թե Արայիկ Հարությունյանը վարչապետության տարիներին եղել է «Արցախի ամենամեծ օլիգարխը» և նա իր վարչական լծակներն օգտագործել է հարստանալու համար:

Այս թեմայի առնչությամբ նախագահի թեկնածուն եթերի ընթացքում ասել է. «Ես օլիգարխ չեմ եղել: Ես իմ բիզնեսը սկսել եմ 97 թվականից Աղդամի, Ակնայի և Ջաբրայիլի հատվածներում, երբ իրականում թալանում էին երկիրը: Իսկ այդ թալանի ժամանակ ես հող էի մշակում: Վարչապետության ժամանակ ես որևէ ունեցվածքի սեփականություն ձեռք չեմ բերել Արցախում հենց այդ նպատակով: Իսկ վերոնշյալ բիզնեսը զարգացել, մեծացել է ժամանակի ընթացքում: Այսինքն՝ ես վարչապետության տարիները չեմ օգտագործել՝ իմ անձնական, նյութական հարստությունը մեծացնելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արայիկ Հարությունյանը՝ «Արցախի ամենամեծ օլիգարխը» լինելու լուրերի մասին
5858 | 1
Facebook