Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է 20 մարդ

15:55, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է 20 մարդ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բռնկված անկարգությունների հետևանքով զոհերի թիվը վերջին օրերին հասել է 20-ի, ևս 190 մարդ վիրավոր է։ Անկարգությունները սկսվել են Քաղաքացիության մասին նոր օրենքի ընդունումից հետո, հայտնում են հնդկական լրատվամիջոցները: Համաձայն Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու մասին նոր օրինագծի՝ հարևան երկրների ոչ մահմեդական բնակիչները պարզեցված կարգով կարող են Հնդկաստանի քաղաքացիություն ստանալ:

«Հոսպիտալ տեղափոխված 189 վիրավորներից 20-ը մահացել են»,- հայտնում է Guru Teg Bahadur հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
     Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալն իրավիճակը քաղաքում «մտահոգիչ» է անվանել և հայտնել, որ պետք է միջամտեն զինված ուժերը՝ այն վերահսկելու համար:
     Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, 500 հոգուց բաղկացած ամբոխը նախօրեին կոտրել է Աշոկ-Նագար շրջանում մզկիթի դռները::

Ըստ շրջանի մի բնակչի, խմբավորումն ավելի քան երեք ժամ ավերել է մզկիթը՝ բղավելով հինդուիստական ազգայնական կարգախոսներ:

Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում սպանվել է 20 մարդ
12875 | 0
Facebook