Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել չորս երկրների քաղաքացիների նկատմամբ

17:45, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել չորս երկրների քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և Իրաքի 13 քաղաքացիների և ընկերությունների հանդեպ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, գրում է ТАСС գործակալությունը։

Փոմփեոյի խոսքով՝ սահմանափակիչ միջոցները կիրառվել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածելու օրենքի համաձայն: Չինաստանի մեկ այլ քաղաքացի կասկածվում է Պակիստանին երկակի նշանակության արտադրանք մատակարարելու մեջ:

Ռուսաստանցիների, ինչպես նաև ընկերությունների անունները չեն բացահայտվում: Պատժամիջոցները կիրառվել են երկու տարի ժամկետով և ներառում են արգելք ԱՄՆ-ի տարածքից գնումների, օգնության և արտահանման վրա: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ՌԴ հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանել էր նախկին նախագահ Բարաք Օբաման 2014 թվականին՝ Ղրիմը ՌԴ-ին միացնելու պատճառով: Այս մասին ասված է Կոնգրեսին ուղարկված Թրամփի ծանուցման մեջ: Թիվ 13660 հրամանով պատժամիջոցները կայացվել են նրա համար, որ փորձեր են արվել՝ վիժեցնել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները, խաթարել այդ երկրի անկախությունը և տարածքային ամբողջականությանը:

9960 | 0
Facebook