Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քարիմովի դուստրն Ուզբեկստանի նախագահին առաջարկել է 686 մլն դոլար՝ ազատության դիմաց

19:20, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Քարիմովի դուստրն Ուզբեկստանի նախագահին առաջարկել է 686 մլն դոլար՝ ազատության դիմաց

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը, ով պատիժը կրում է բանտում, երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևին առաջարկել է ավելի քան կես միլիարդ դոլար՝ իր ազատության համար: Գյուլնարա Քարիմովայի բաց նամակն Instagram-ի իր էջում տեղադրել է նրա դուստրը՝ Իմանը:

Քարիմովան գրում է, որ կալանքի տակ գտնվելու տարիներին նա ժամանակ է ունեցել «շատ բան մտածելու և գիտակցելու»: Նրա գործի քննությունն անցել է կոպիտ խախտումներով, նրա դիմում-բողոքներն ունեցել են միանման պատասխաններ: Առգրավվել է 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գույք, սակայն այն չի համարվել գույքի վնասի փոխհատուցում: «Հանուն ընտանիքի և առողջության պահպանման»՝ Քարիմովան պատրաստ է հրաժարվել մնացած գումարներից, որոնք իր ընտանիքը թողել է շվեյցարական բանկերի սառեցված հաշիվներում և 686 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ գործը փակելու պարզեցված ընթացակարգ ընդունելու համար:

8863 | 0
Facebook