Տոկիոյում նախատեսված օլիմպիական խաղերը չեն չեղարկվի կորոնավիրուսի պատճառով, այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:
Օլիմպիադա-2020-ի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի, իսկ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներն օլիմպիական խաղերին նախապատրաստվելու կարևոր բաղադրիչն են:
ՄՕԿ-ն վստահեցնում է, որ մշտական կապ է պահպանում ԱՀԿ հետ, որը ևս ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում օլիմպիական խաղերի չեղարկման համար:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կտևեն մինչև օգոստոսի 9-ը: Մարտի 12-ին Հունաստանում կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: