Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է

00:20, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենառազմականացված երկրների ինդեքսը, համաձայն որի, Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է։ Հայաստանը զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին, գլխավորում է Եվրոպայի առավել ռազմականացված երկրների ցանկը: Ըստ զեկույցի` ռազմականացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են հայտնվել Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը:

20386 | 1
Facebook