Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԱՄՆ-ում էլեկտրաէներգիա կստանան նաև օդում առկա խոնավությունից

17:00, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ-ում էլեկտրաէներգիա կստանան նաև օդում առկա խոնավությունից

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ համալսարանի գիտնականները մշակել են հատուկ սարք, որը էլեկտրաէներգիա է ստանում օդում առկա խոնավությունից, գրում է Nature հանդեսը։ Նոր տեխնոլոգիան կարող է էական ազդեցություն ունենալ վերականգնվող էներգիայի, կլիմայի փոփոխության և ապագայի բժշկության վրա:

Էլեկտրոնային ինժեներ Ցզյուն Յաոյի և մանրէաբան Դերեկ Լավլինի ստեղծած սարքն իրենից ներկայացնում է պնևմատիկ գեներատոր, որի պլաստերի միջև անցնում են «սպիտակուցային նանոմետաղալարեր»: Սինթեզման գործընթացին մասնակցում են նաև հողի մեջ առկա մանրէները, որոնք օգտագործում են էլեկտրաէներգիան օրգանական նյութերն օքսիդացնելու և օգտահանելու համար, սպիտակուցային մոլեկուլներից հոսանք հաղորդող «նանոթելեր» են արտադրում: A Օդից մոտ 0.5 վոլտ էլեկտրաէներգիա արտադրող սարքը Air-gen անունն է ստացել:

13406 | 0
Facebook