Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինվորին թիկունք» նախաձեռնության բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

13:15, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
«Զինվորին թիկունք» նախաձեռնության բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

«Զինվորին թիկունք» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ դատապարտելով բանակում տեղի ունեցող սպանությունները: Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարություն է տարածել.

«ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ գործերի թերի բացահայտումը/կոծկումը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ»,- նշված է հայտարարության մեջ։

«Զինվորին թիկունք» նախաձեռնության բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց Տեսանյութը՝ Factor TV-ի
9497 | 2
Facebook