Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պահանջել է ոչնչացնել Բեն Լադենի որդուն․ #NBC

11:25, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Թրամփը պահանջել է ոչնչացնել Բեն Լադենի որդուն․ #NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որպեսզի հետախուզական գործակալությունները ոչնչացնեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման երբեմնի առաջնորդ Բեն Լադենի որդուն՝ Համզա Բեն Լադենին, չնայած ահաբեկչական ավելի կարևոր սպառնալիքների առկայությանը, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:

ԱՄՆ վարչակազմի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ ԿՀՎ-ի նախագահության առաջին երկու տարիներին Թրամփին ներկայացվել է ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկը, սակայն Թրամփը պահանջել է, որպեսզի ոչնչացվի Համզա Բեն Լադենը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը պահանջել է ոչնչացնել Բեն Լադենի որդուն, քանի որ դա միակ անունն էր, որ նա գիտեր:

Հիշեցնենք՝ 2019-ի օգոստոսին ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Համզա Բեն Լադենը մահացել է:

8141 | 1
Facebook