«Իմ արեգակ». Իգլեսիասը լուսանկար է հրապարակել ծննդատնից
23:35, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Քիչ առաջ աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասն ինստագրամյան իր էջում հրապարակել է իր նորածին դստեր լուսանկարը՝ վերնագրելով՝ «Իմ արեգակ»: Լուսանկարում Իգլեսիասը հիվանդանոցային հանդերձանքով է և ձեռնոցներով, ամենայն հավանականությամբ, նա ներկա եղել իր և Աննա Կուռնիկովայի երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Զույգը 2017-ին երկվորյակներ էր ունեցել՝ Լյուսին և Նիկոլասը: