Խնդրում ենք սպասել...

Համացանց

#Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

21:55, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
#Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:

Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը 2020-ից մուտք է գործել Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

6909 | 0
Facebook