Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայում հայրն սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով

20:20, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
Թուրքիայում հայրն սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։

Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։
     Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան, գրում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ:

2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հոր կողմից սպանված աղջիկը
Հոր կողմից սպանված աղջիկը
18038 | 0
Facebook