Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժայինները ներխուժել են պոռնոստուդիայի վերածված բնակարան

23:40, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Ուժայինները ներխուժել են պոռնոստուդիայի վերածված բնակարան

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ուժայինները ներխուժել են բնակարան, որը վերածված է եղել պոռնոստուդիայի: Բնակարանում ձերբակալվել են տղամարդիկ, որոնք որպես պոռնոդերասանուհիների օգտագործել են անչափահաս աղջիկների: Հայտնի է, որ աղջիկների տարիքը 15-18 տարեկան է:

Առայժմ ձերբակալվել է 38 և 48 տարեկան 2 տղամարդ, որոնք սեռական հարաբերության մեջ են մտել անչափահասների հետ: Ոտիկանությունն արդեն պարզել է 10 աղջկա ինքնություն: Խուզարկության ժամանակ առգրավվել են կրիչներ, համակարգիչ, նոութբուք, 28 հատ բջջային հեռախոս:

Անչափահասների մասնակցությամբ պոռնո-նկարահանումներ կազմակերպողներին սպասում է մինչև 10 տարվա ազատազրկում:

38604 | 1
Facebook