Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Մանրամասներ՝ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի մասին. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Մանրամասներ՝ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը, որը հրազենով կրակոցներ էր արձակել, պատանդ վերցրել 10 անձի, ապա անսպասելիորեն հանձնել զենքը եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, պարզվեց՝ 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղից։

Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը, պարզեցինք, որ նա Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է և դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում Քոչարյանի այլ աջակիցներ ևս կային։ Նրա էջից իմացանք նաև, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4911 | 1
Facebook