Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը

10:40, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի Հիգիենայի ու առողջապահության պետական կոմիտեին։

Ավելի վաղ «Жэньминь Жибао» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտնել էր 554 դեպքի մասին՝ երկրի 27 շրջաններում, որտեղ մահացել է 17 մարդ: Համաձայն նոր տվյալների՝ 95 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, որոնք այժմ գտնվում են կարանտինում: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդների զգալի մասը գրանցված է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում: Պեկինում ախտահարվածների թիվն աճել է ևս չորսով՝ մինչև 14 բնակիչ:

Նոր տիպի կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է այլ երկրներում. Թաիլանդում (3 դեպք), Կորեայում, ԱՄՆ-ում ու Ճապոնիայում (յուրաքանչյուրում 1 դեպք):

7070 | 0
Facebook