Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Microsoft-ն արևային էներգիայով աշխատող նոութբուքի կոնցեպտ է ներկայացրել

23:35, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
#Microsoft-ն արևային էներգիայով աշխատող նոութբուքի կոնցեպտ է ներկայացրել

Microsoft կորպորացիան ներկայացրել է արևային էներգիայից լիցքավորվող նոութբուքի կոնցեպտը: Windows Latest-ը ենթադրում է, որ նման սարքը կարող է համալրել Surface Pro. շարքը: Նոութբուքի գյուտը ԱՄՆ-ի Արտոնագրերի ու ապրանքանիշերի գերատեսչություն է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, սակայն ընկերության կայքում հայտնվել է միայն 2020 թվականի սկզբին: Նոութբուքի նկարագրի ու սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոէլեմենտներ, որոնք միացված են սարքի մարտկոցին: Արեգակնային վահանները կլիցքավորեն սարքի մարտկոցներն ինքնավար աշխատանքի ռեժիմով, երբ նոութբուքը միացված չի լինի հոսանքին: Հայտնի է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, նաև արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը:

9670 | 0
Facebook