Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

15:10, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

Աբխազիայի Անվտանգության խորհրդի ղեկավար Մուհամմադ Կիլբան հայտարարել է, որ ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և առգրավել որոշ զինատեսակներ, հայտնում է Sputnik.Абхазия-ն:

Ըստ գործակալության՝ ցուցարարները փակել են շենքի մուտքը, ներկա պահին ներսում կա 250-300 մարդ:
     Բանակցություններ են ընթանում զենքը վերադարձնելու ուղղությամբ, սակայն մինչ այժմ վերադարձվել է ընդամենը հինգ միավոր զինատեսակ:

Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները ներխուժել էին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր և պահանջել նրա հրաժարականը: Տեղի էին ունեցել բախումներ Խաջիմբայի աջակիցների և ցուցարարների միջև:

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել
10671 | 1
Facebook