Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջասթին Թրյուդոն հնարավոր է համարում, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը

10:05, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Ջասթին Թրյուդոն հնարավոր է համարում, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռը կարող էր պատահմամբ խոցվել իրանական կողմից արձակված հրթիռից, սակայն վստահորեն այս մասին խոսելու համար անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություններ ստանալ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Օտտավայում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Մենք ուզում ենք ավելին իմանալ, մտադիր ենք աշխատել միջազգային պաշտոնյաների, հետաքննության անդամների և Իրանի հետ` պատասխանելու այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: Մենք տեղյակ ենք, որ սա կարող էր լինել ոչ դիտավորյալ, սակայն անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Անհրաժեշտ է իրականացնել լիարժեք և թափանցիկ հետաքննություն»,- հայտարարել է Թրյուդոն:

Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան տեղեկություններ ունի տարբեր աղբյուրներից, ներառյալ կանադական հետախուզությունից, ըստ որի՝ ինքնաթիռը հրթիռակոծվել է «երկիր-օդ» դասի հրթիռի արձակումից անմիջապես հետո:

7765 | 0
Facebook