Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Շուշանիկ Ներսիսյանի հետ». Գևորգ Պապոյան

13:05, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Շուշանիկ Ներսիսյանի հետ». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ։ Տիկին Ներսիսյանը հավաստիացրեց, որ Գյումրիում գտնվող բոլոր մեքենաները մաքսազերծվելու են մինչև հունվարի 1-ը, և ոչ մի քաղաքացի խնդիր չի ունենա։ Աշխատում են 27 պատուհաններ և վերջին օրերին օրական մաքսազերծվում են ավելի քան 2000 ավտոմեքենա»։

Ավելի վաղ անդրադարձել էինք քաղաքացիների ահազանգերին, ըստ որի՝ Գյումրու ավտոմաքսատանը հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարարականը չի կատարվում:

8926 | 0
Facebook