Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրհեղեղի պատճառով մեծ դժվարությամբ Ալավերդի տեղափոխված հղիին կեսարյան հատում է արվել

18:30, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
Ջրհեղեղի պատճառով մեծ դժվարությամբ Ալավերդի տեղափոխված հղիին կեսարյան հատում է արվել

Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով Ախթալա քաղաքից մեկ հղի մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից տեղափոխվել է մինչև Ջիլիզայի անցակետ։

Այնտեղից Ալավերդու բժշկական կենտրոնի ամենագնաց շտապ օգնության բրիգադաը նրան տեղափոխել է ԲԿ։

Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնում են, որ, պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում։

«Ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»,- ասվում է հայտարարության մեջ:

1392 | 0
Facebook