Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրու ավտոմաքսատանը հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարարականը չի կատարվում. ահազանգ

11:30, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
Գյումրու ավտոմաքսատանը հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարարականը չի կատարվում. ահազանգ

MAMUL.am-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Գյումրու ավտոմաքսատանը մեքենաների մաքսազերծման հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարականը չի կատարվում: Բողոքողներից մեկը հայտնեց, որ իր ամուսինը 2-3 օր է, ինչ հերթում է, սակայն այն՝ անգամ շուրջօրյա աշխատելու պարագայում շատ դանդաղ է ընթանում: «Հերթի մեջ են հայտնվում անհերթները՝ ծանոթ-բարեկամ սկզբունքով: Արդյունքում՝ նրանք, ովքեր կարգապահ հերթ են կանգնում, ստիպված են օրերով սպասել: Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի հանձնարարականը՝ հերթերը կարգավորելու վերաբերյալ, չի կատարվում: Ու մտավախություն ունեմ, որ մինչև դեկտեմբերի 31-ը կարող ենք չհասցնել»,- նկատեց քաղաքացին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ժամանակ ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին հանձնարարել էր ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նույն օրը որոշվել էր նաև, որ մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը շուրջօրյա է աշխատելու:

8794 | 0
Facebook