Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով»․ Հրաչյա Պապինյան

11:06, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով»․ Հրաչյա Պապինյան

Գրող, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանի գրառումը․ «Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով։
     Ախթալան, հարակից 6 համայնքներով, կտրվել է արտաքին աշխարհից` հնարավոր բոլոր եղանակներով։ Բարդ խնդիրների առջև կկանգնեն նաև ալավերդցիները։ Բանն այն է, որ վնասված է գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը և եթե թաղման կարիք լինի, ապա չի բացառվում, որ ասենք պապի կողքին, արդեն պատրաստած գերեզմանում չկարողանան թաղել տատին, կամ հակառակը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու սգատերերի համար»։

8575 | 0
Facebook