Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն սպանած 27-ամյա կնոջը

13:00, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն սպանած 27-ամյա կնոջը

Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ-ն, խոստովանել է արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ), հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Սոֆյա Կ-ն ոստիկանաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիքը: Նա ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆյա Կ-ն նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերել է նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին՝ գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով։

3824 | 0
Facebook