Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները

10:40, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները

Ալմաթի քաղաքում «Bek Air» ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների հավանական վարկածների թվում է նավիգացիոն ծառայության գործողության սխալը, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը, գրում է Tengrinews.kz կայքը։

«Ներկայում երեք վարկած է քննարկվում՝ օդաչուների սխալները, տեխնիկական անսարքությունները և նավիգացիոն ծառայության աշխատանքը»,- հայտարարել է նախարարը:
     Նա հավելել է, որ իրավապահ մարմինները շարունակում են զննել դեպքի վայրը և ապամոնտաժել վթարի ենթարկված ինքնաթիռը, որպեսզի հետագայում այն հնարավոր լինի տեղափոխվել օդանավակայան՝ հետագա քննության համար:

9567 | 0
Facebook