Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ այն բախվել է երկհարկանի շենքին

10:10, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ.
Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ այն բախվել է երկհարկանի շենքին

Ղազախստանում կործանվել է «Bek Air» ավիաընկերության ինքնաթիռը: Այն դուրս է եկել Ալմաթիի օդանավակայանից, ապա կորցրել բարձրությունը և բախվել երկհարկանի շենքին, հայտնում է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը: Z2100 բորտային համարով ինքնաթիռում եղել է 100 մարդ՝ 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի վթարից հետո բռնկում տեղի չի ունեցել: Վթարից զոհվել է 14 մարդ. կա 35 տուժած:

Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ներառված են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և կառավարական գերատեսչությունների ղեկավարներ: Դեպքի պատճառները պարզվում են: Պատահարի հանգամանքները պարզվում են:

Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ այն բախվել է երկհարկանի շենքին
Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ այն բախվել է երկհարկանի շենքին
Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ այն բախվել է երկհարկանի շենքին
11535 | 0
Facebook