Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական ֆուտբոլը վերջնականապես կձերբազատվի հին ու ֆուտբոլը քանդող ուժերից». Լևոն Պաչաջյան

09:50, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ.
«Հայկական ֆուտբոլը վերջնականապես կձերբազատվի հին ու ֆուտբոլը քանդող ուժերից». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Չնայած արդեն ամեն ինչ պարզ է և 99.99% հավանականությամբ Մելիքբեկյանը կնտրվի ՀՖՖ նախագահ, բայց դա դեռ սկիզբն է այն դժվար, պատասխանատու աշխատանքի, որը սպասվում է իրեն և իր թիմին…
     Ուզում եմ արձանագրեմ, որ հայկական ֆուտբոլը վերջնականապես կձերբազատվի հին ու ֆուտբոլը քանդող ուժերից և ամենակարևորը արժեքային փոփոխության կենթարկվի: Հետո արդեն մենք բոլորս ուշի ուշով կհետևենք ՀՖՖ-ի գործունեությանը, մեկ րոպե չհաապաղելով տեղը եկած ժամանակ քննադատել սխալներն ու ձախողումները… Իսկ, որ դրանք կլինեն բնական է, բայց կարևորը այդ սխալները չլինեն միտումնավոր կամ ինչ որ մեկի շահից բխող: Հուսով եմ, շատ արագ կարձանագրենք դրական փոփոխություններ և շատ անգամներ կուրախանանք մեր ֆուտբոլային հաջողություններով»:

6724 | 0
Facebook