Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Google-ը տուգանվել է 150 մլն եվրոյով՝ անհասկանալի կանոնների համար

01:05, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Google-ը տուգանվել է 150 մլն եվրոյով՝ անհասկանալի կանոնների համար

Ֆրանսիական մրցակցության հարցերով գերատեսչությունը 150 մլն եվրոյով տուգանել է Google-ին՝ համացանցում որոնման հետ կապված գովազդի շուկայում գերակայող դիրքի չարաշահման համար, հայտնում է The Local հրատարակչությունը: Ֆրանսիական ընկերությունը հստակեցրել է Google Ads գովազդային հարթակի աշխատանքի կանոնները և որոշ գովազդատուների հաշիվներն արգելափակել է: Ընկերությունը երկու ամիս ժամանակ ունի` պատրաստելու այն միջոցառումների և ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը, որը նախատեսում է իրականացնել, որպեսզի իր գործունեությունը համապատասխանի ֆրանսիական օրենսդրության պահանջներին: Այս քայլն իր տեսակով երրորդ սահամանփակումն է, որը իրականացվել է շուկայում գերակայող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է կազմակերպության ղեկավար Իզաբել դե Սիլվան:

13451 | 0
Facebook