Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը մշակում է գաղտնի նախագիծ, որը վերաբերում է արբանյակներին

04:10, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Apple-ը մշակում է գաղտնի նախագիծ, որը վերաբերում է արբանյակներին

Apple Inc. ընկերությունը հավաքել է գաղտնի թիմ, որն աշխատում է արբանյակների և դրանվց հետ կապված անլար տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ՝ փորձելով գտնել տվյալների փոխանցման նոր ճանապարհներ, ինչպես օրինակ՝ համացանցին անմիջապես սարքերից միանալը, գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին:

Համաձայն հրապարակման՝ նախագծում ներգրավված են աերոտիեզերական, արբանյակային և ալեհավաքի արդյունաբերության ոլորտների մի քանի տասնյակ ինժեներներ, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է առաջին արդյունքները ներկայացնեն: Աշխատանքները դեռ նախնական փուլում են, և դրանք հնարավոր է դադարեցվեն: Բացի այդ, հստակություն չկա, թե ինչպես են արբանյակներն օգտագործվելու: Միևնույն ժամանակ, ըստ նրանց, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հետաքրքրված է նախագծով, ինչը վկայում է ընկերության համար դրա կարևորության մասին:

10690 | 0
Facebook