Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

14:20, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
Եվրոմիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵՄ երկրների առաջնորդները որոշում են կայացրել ևս 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է ТАСС գործակալությունը: Գործող պատժամիջոցների ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 31-ին:

ԱՄՆ-ը, ԵՄ երկրները և Ուկրաինան տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ 2014 թվականին, երբ Ղրիմը, հանրաքվեի արդյունքում, դարձավ Ռուսաստանի մի մասը:

Սկզբում պատժամիջոցները կապված էին Ղրիմի բռնակցման հետ, այնուհետև՝ Դոնբասում առկա հակամարտության: Ի պատասխան՝ Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց ԵՄ երկրներից սննդի ներկրման համար:

5205 | 0
Facebook