Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դի Կապրիոյին մեղադրում են Ամազոնի անտառները հրդեհելու մեջ

14:20, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Դի Կապրիոյին մեղադրում են Ամազոնի անտառները հրդեհելու մեջ

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրել է ոչ պետական կազմակերպություններին հովանավորելու մեջ, որոնք, ենթադրաբար, Ամազոնի անտառային հրդեհներ են կազմակերպել. հայտնում է Associated Press-ը:

Որպես ասվածի ապացույց՝ նախագահը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են հրկիզումների մեջ հասարակական կազմակերպությունների անդամների ներգրավումը:

Նախորդ երկուշաբթի ձերբակալվել էին մի քանի անձինք, ովքեր փորձել էին Ամազոնի անտառների իրենց իսկ կազմակերպած հրդեհների լուսանկարները վաճառել Բնության համաշխարհային հիմնադրամին:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այդ կազմակերպությունները կես միլիոն դոլար են ստացել Հոլիվուդյան աստղից:

«Նրանք լուսանկարում են հրդեհները, տարածում են դրանք, հետո կապվում են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, նա վճարում է $ 500,000: Դի Կապրիո՛, Դուք մասնակցում եք Ամազոնի անտառների հրկիզմանը»,- հայտարարել է Բոլսոնարոն:

9836 | 1
Facebook