Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե կանցկացնի

13:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե կանցկացնի

Շոտլանդիայի առաջին վարչապետ և Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոմիությունից, ապա Շոտլանդիան հանրաքվե կանցկացնի, հայտնում է The New York Times-ը:

«Ժամանակը եկել է, որպեսզի Շոտլանդիան իր ապագան իր ձեռքը վերցնի»,- հայտարարել է Ստերջենը՝ Stop Brexit միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Շոտլանդիայի առաջին վարչապետը նշել է, որ եթե Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, ապա կլինի բյուջեի կրճատում, ինչպես նաև «Շոտլանդիայի խորհրդարանի կողմից իշխանության բռնազավթում, երեխաների հարկադիր աղքատություն, Brexit-ի աղետալի համաձայնագիր, որը կհանգեցնի գործազրկության ճգնաժամի, կենսամակարդակի վատթարացման և աշխատողների իրավունքների խախտման»:

7778 | 1
Facebook