Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի իշխանությունները փոխել են մայնինգի նկատմամբ վերաբերմունքը. ինչպե՞ս կարձագանքի Bitcoin-ը

18:05, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Չինաստանի իշխանությունները փոխել են մայնինգի նկատմամբ վերաբերմունքը. ինչպե՞ս կարձագանքի Bitcoin-ը

Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովը (NDRC) ներկայացրել է արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ենթակա են զարգացման,

սահմանափակման կամ ճնշման, գրում է РБК-ն: Նոր ցանկից հանվել է մայնինգը, որը մինչ այդ համարվում էր անցանկալի տեսակի գործունեություն, քանի որ «խանգարում էր երկրի հետագա զարգացմանը»,- գրում է CoinDesk կայքը:

Ապրիլին գործակալությունն առաջարկել էր արգելել մայնինգը, և եթե այս առաջարկությունն ընդունվեր, ապա երկրում թվային փողի հետ կապված ցանկացած գործողություն անհապաղ կարգելափակվեր: Չինաստանը մայնինգի համար ամենամեծ շուկան է, որտեղ աշխատում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Bitmain-ը, Canaan-ը և Ebang-ը:
     NDRC-ի կողմից կազմած ցուցակի վերջնական տարբերակը դրական կազդի թվային փողի զարգացման վրա, գրում է The Block-ը: Bitcoin-ի արժեքը վերջին օրվա ընթացքում դանդաղորեն աճել է, այս պահին առաջին կրիպտոարժույթը վաճառվում է 9 393 դոլարով: Անցած 24 ժամվա ընթացքում այն թանկացել է 0,73%-ով: Միևնույն ժամանակ, սակարկությունների ծավալները նվազել են 7%-ով և այժմ կազմում են 26 միլիարդ դոլար:

4326 | 0
Facebook