Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2000-ականներից ի վեր անհետացված խաչքարեր Վրաստանում». Սամվել Կարապետյան

03:05, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«2000-ականներից ի վեր անհետացված խաչքարեր Վրաստանում». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2000-ականներից ի վեր անհետացված խաչքարեր Վրաստանում կամ շարունակում եմ տարածել «էթնիկ և կրոնական ատելություն» (սա ոչ պաշտոնական այն որակումն է, որը Վրաստանի Ամերիկայի ձայնը տարածել էր մուտքս Վրաստան արգելելու կապակցությամբ, չնայած մշակութային արժեքների պահպանության խնդիրներով իրապես մտահոգ երկրի անվտանգության ծառայությունը կարծում եմ ոչ թե պետք է մուտքս իրենց երկիր արգելեր, այլ շնորհակալություն հայտներ նման փաստեր ներկայացնելու համար, որով և կարող էին հետամուտ լինել հանցագործությունների հեղինակներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ): Ավաղ...

Գրությանս կցում եմ մի խումբ անհետացված (ոչնչացված) խաչքարերի լուսանկարների ցանկը.

Խաչքար, 1488 թ. Դիրբ գյուղ (Քարելի շրջան)
     Խաչքար, 1507 թ. Թբիլիսի, Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկ.
     Խաչքար, 1650 թ. Թբիլիսի, Նորաշենի Սբ. Աստվածածին եկ.
     Խաչքար, 1650 թ. Թբիլիսի, Նորաշենի Սբ. Աստվածածին եկ.
     Խաչքար, 1718 թ. Թբիլիսի, Բեթղեհեմի Սբ. Ածծ. եկեղեցի
     Խաչքար, 1710-ական թթ. Թբիլիսի, Բեթղեհեմի Սբ. Ածծ. եկ.
     Խաչքար, 1754 թ. Վաղա գյուղ (Խաշուրի շրջան)
     Խաչքարեր, ԺԶ դար, Գրեմ քաղաքատեղի, Պատալոենց եկղ.»:

3902 | 0
Facebook