Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ հանցանքը, ով որ ներկայացրել ա այդ հոդվածով մարդուն, նա ինքը պատասխան է տալու». Գագիկ Ծառուկյան

12:05, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Այդ հանցանքը, ով որ ներկայացրել ա այդ հոդվածով մարդուն, նա ինքը պատասխան է տալու». Գագիկ Ծառուկյան

«Ամեն մարդ իր համար կարող է ձևակերպումներ անի: Այսօր ասել են ձերբակալում, մենք պետք է բոլորս տեսնենք հիմնավորումները՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա այդ մարդուն ձերբակալել են: Ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է. դա հիմա կլինի 5 տարի հետո, կամ 10 տարի հետո, ես ուզում եմ ասեմ՝ կյանքը շարունակվում է: Մարդիկ պետք է գիտակցելով, հասկանալով իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն: Եթե հանցակազմ կա՝ շատ լավ են արել, բայց եթե չկա, այդ հանցանքը ով որ ներկայացրել ա այդ հոդվածով մարդուն, նա ինքը պատասխան է տալու»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

6514 | 0
Facebook