Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Սիրիայում կստեղծի «անվտանգության գոտի»՝ առանց ԱՄՆ-ի աջակցության

00:10, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիան Սիրիայում կստեղծի «անվտանգության գոտի»՝ առանց ԱՄՆ-ի աջակցության

ԱՄՆ-ի զինված ուժերը չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված «անվտանգության գոտու» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դիտորդական հենակետեր կտեղակայի Սիրիայի հյուսիսային հատվածում, որն իրենից կներկայացնի «անվտանգության գոտի»:
     ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան պետք է պահպանի հրադադարի ռեժիմը և ապահովի բնակչության անվտանգությունը:

7722 | 0
Facebook