Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Խելագար» Թրամփը կարող է կործանել ՆԱՏՕ-ն»․ Բայդեն

16:40, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
««Խելագար» Թրամփը կարող է կործանել ՆԱՏՕ-ն»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հարցում և կարող է նպաստել ՆԱՏՕ-ի փլուզմանը, հայտարարել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Այս մասին նա խոսել է հեռուստատեսային բանավեճում, որը հեռարձակել է CNN-ը:

«Մեր նախագահը գործում է պատահականորեն, նա խելագար է, արտաքին քաղաքականության մասին ոչինչ չգիտի և գործում է միայն վերընտրվելու համար՝ վախից ելնելով»,-հայտարարել է Բայդենը:
     «Ռուսաստանը փորձում է ազդեցություն ունենալ և պառակտել ՆԱՏՕ-ն, և ի՞նչ է անում մեր նախագահը: Նա ասում է․ «Ես հավատում եմ Վլադիմիր Պուտինին: Ես չեմ հավատում մեր հետախուզությանը»,- հավելել է նա:

9046 | 0
Facebook