Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան երբեք չի հրաժարվի Սիրիայում ռազմական գործողություններից»․ Շենթոփ

16:50, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Թուրքիան երբեք չի հրաժարվի Սիրիայում ռազմական գործողություններից»․ Շենթոփ

Թուրքիան երբեք չի հրաժարվի Սիրիայում ռազմական գործողություններից նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո, այսօր Բելգրադում լրագրողներին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։

«Ոչ մի դեպքում․.. Թուրքիան թույլ չի տա իր սահմաններում ահաբեկչական խմբավորումների համար միջանցքի ստեղծումը»,- ասել է նա:
     Շենթոփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցներն անակնկալ չեն եղել Թուրքիայի համար:

5226 | 0
Facebook