Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական գումարտակը մեկնել է ռազմաճակատ՝ թուրքերի դեմ մարտնչելու

21:25, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Հայկական գումարտակը մեկնել է ռազմաճակատ՝ թուրքերի դեմ մարտնչելու

Սիրիացի հայերի կամավորական գումարտակը, որը կրում է Նուբար Օզանյանի անունը, Թել Թամիր քաղաքից ուղևորվել է Ռաս էլ Այն քաղաք, որպեսզի միավորվի թուրքական բանակի դեմ կռվող քրդական ջոկատներին, գրում է EADaily-ն:
     Այս կապակցությամբ գումարտակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան ուզում է նվաճել Սիրիայի հողերը, և կոչ է արել արաբներին, քրդերին ու հայերին՝ միավորվել ու դիմակայել այս հարձակման:
     Նուբար Օզանյանն, ում անունը կրում է գումարտակը, եղել է ակտիվ կոմունիստ և մի շարք զինված հակամարտությունների առաջնորդ: Նա զոհվել է 2017 թվականի օգոստոսին՝ ԴԱԻՇ-ի դեմ մղվող մարտերի ժամանակ:

29896 | 2
Facebook