Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները նվազել են առևտրային նոր շաբաթվա սկզբին

12:50, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Նավթի համաշխարհային գները նվազել են առևտրային նոր շաբաթվա սկզբին

Ապրանքների համաշխարհային շուկայում մեկնարկող շաբաթվա առևտրային առաջին օրը նկատվել է նավթի գների անկում: Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի գինն անկում է ապրել նախորդ նստաշրջանի փակման համեմատ՝ կազմելով 0,38%։ Մեկ բարել նավթը վաճառվում է 60,28 դոլարով։ WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,4%-ով՝ կազմելով մեկ բարելը 54,48 դոլար։
     Շուկան դեռևս վերլուծում է ուրբաթ՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունները։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ Չինաստանն սկսել է կատարել Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքի պայմանավորվածությունները։

3700 | 0
Facebook