Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադի զորքերը շարժվում են դեպի Սիրիայի հյուսիս

11:15, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Ասադի զորքերը շարժվում են դեպի Սիրիայի հյուսիս

Ի պատասխան Թուրքիայի ռազմական ներխուժմանը, պաշտոնական Դամասկոսի զորքերը շարժվում են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ, հաղորդում է սիրիական Sana գործակալությունը:

«Սիրիայի տարածքում թուրքական ագրեսիային դիմակայելու համար սիրիական զորքերը կտեղակայվեն երկրի հյուսիսում»,- նշված է հաղորդագրության մեջ:
     Նշվում է, որ Բաշար Ասադի վարչակարգը գնում է այս քայլին՝ քրդական խմբավորումների հետ համաձայնության գալու նպատակով, որոնք միասին հանդես կգան Թուրքիայի դեմ:
     Նախկինում Սիրիայի կառավարական զորքերը տեղակայված էին քրդական որոշ շրջաններում:
     Քրդական անանուն աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև բանակցություններ են եղել:

8409 | 0
Facebook