Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:
Ա. Գևորգյանի փաստաբանական կողմը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին՝ դա հիմնավորելով նրանով, որ այն ոչ իրավաչափ է: Իսկ եթե դա հնարավոր չէ, թույլ տալ Ա. Գևորգյանին գործնական հանդիպումների, ինչպես նաև բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել Ավստրիա:
Մեղադրող կողմն առարկել էր՝ նշելով, որ Ա. Գևորգյանը կապեր ունի արտերկրում, ինչն իր մեջ դատաքննությունից խուսափելու ռիսկ է պարունակում: