Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊԲՀ ռեկտորը դատի է տվել նախարար Արսեն Թորոսյանին

22:05, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
ԵՊԲՀ ռեկտորը դատի է տվել նախարար Արսեն Թորոսյանին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Մուրադյանը պահանջում է Արսեն Թորոսյանից զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավ է սկսվել, որն ուղղորդում է Արմեն Մուրադյանը: Մասնավորապես` նա նշել էր, որ իր ասուլիսի տապալումը կազմակերպել էր Մուրադյանը. «Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է»,-հայտարարել էր նա:

5294 | 1
Facebook