Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հենրիխի հետ զրուցեցինք առաջիկա հաղթանակներից»․ Արմեն Սարգսյան

21:25, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
«Հենրիխի հետ զրուցեցինք առաջիկա հաղթանակներից»․ Արմեն Սարգսյան

Իտալիայում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարզադաշտից հետևել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ Ա Սերիայի 5-րդ տուրի «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպմանը (0:2), որից հետո հանդերձարանում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նախագահն այսօր լուսանկարներ է հրապարակել իր պաշտոնական ինստագրամյան էջում։

«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք «Ռոմա»-ի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»,- գրել է նախագահը՝ հրապարակելով լուսանկարներ։

4506 | 0
Facebook